Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news

Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news

Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է մի քանի էտապով, հայտնում է Biochemical and Biophysical Research Communications-ը:


Սկզբում՝ արյան նմուշներից անջատած բջիջները, վերափոխել են պլյուրիպոտենտ ցողունայինի: Երկրորդ էտապում դրանց էլ փոխել են մեզենխիմալ ցողունային բջիջների, որոնք ընդունակ են տարբերակվել նեյրոնային բջիջների, ոսկրերի, աճառի և ճարպային հյուսվածքի:

 

«Մենք որոշել էինք պարզել, կարելի՞ է վերածրագրավորել այդպիսի ծեր բջիջները:
Այժմ արդեն գիտենք, որ դա հնարավոր է. Մենք այժմ ունենք արժեքավոր միջոց փնտրելու գեներ և այլ գործոններ, որոնք կդանդաղեցնեն ծերացման ընթացքը». Նշում են հեղինակները:


Մինչև վերջերս գիտնականները չգիտեին, թե ծեր մարդու մոտ որքան երկար են բջիջները պիտանի նման փոփոխությունների: Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ ՛՛ծեր՛՛ բջիջները հնարավոր չէ վերածրագրավորել: Բայց նոր հետազոտությունները վկայում են, որ ամենածեր մարդու նմուշներում անգամ դա հնարավոր է:


Աշխարհում, ըստ փաստաթղթերի,  հայտնի են միայն 28՝ 110 տարուց ավելի ապրած մարդիկ: Գիտնականները եզրահանգել են, որ նրանք ոչ միայն դանդաղ են ծերանում, այլ նաև առանձնանում են քրոնիկ հիվանդությունների /Այցհեյմեր, Պարկինսոնյան հիվանդություն/ նկատմամբ խիստ կայուն իմունիտետով:


Փորձարկման ժամանակ գիտնականները նշել են, որ երկարակյացների բջիջները ոչ միայն վերափոխվել, այլև երիտասարդացել են: Այդպես, նրանց մոտ մասնակիորեն վերականգնվել են տելոմերները՝ քրոմսոմների ծայրային հատվածները, որոնք պաշտպանական հատկություն ունեն և սեղմվում են տարիքի հետ:


Գիտնականները հույս են հայտնել, որ հետազոտությունները թույլ կտան ավելի լավ ուսոմնասիրել խիստ երկարակեցության ֆենոմենը և կայունությունը ծերունական հիվանդությունների նկատմամբ:

Սկզբնաղբյուր. news
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ